ԳլխավորԼուրՇոուբիզնես

«Մանկական Եվրատեսիլ-2022». Նարե Ղազարյանը հանդես կգա «DANCE» երգով

Հայաստանի ներկայացուցիչ, 14-ամյա Նարե Ղազարյանը «Մանկական Եվրատեսիլ — 2022» երգի մրցույթում հանդես կգա «DANCE» երգով։

Տեսահոլովակը հրապարակվել է մրցույթի յութուբյան ալիքում։

Հիշեցնենք, որ Փարիզում 2021 թ. դեկտեմբերի 19–ին կայացած «Մանկական Եվրատեսիլ- 2021»-ում Հայաստանը ներկայացնող 14–ամյա Մալենան գրավեց առաջին տեղը, և մրցույթն այս տարի կանցկացվի Հայաստանում։

Դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համերգից առաջ՝ դեկտեմբերի 5–ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա մրցույթի բացման արարողությունը, նույն օրը կվառվեն նաև քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը։

Երևանն արդեն երկրորդ անգամ է հյուրընկալում «Մանկական Եվրատեսիլ»-ը։ 2010 թվականին Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով հաղթել էր մրցույթում, ու 2011-ին այն անցկացվեց Հայաստանում: