ԳլխավորԼուր

Մալենան նշանակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան

Հայաստանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթին ընդառաջ, ՅՈՒՆԻՍԵՖը ազգային դեսպան է նշանակել 2021 թվականի մրցույթի հաղթող Մալենային, հայտնում են Հանրային հեռուստաընկերությունից։

«ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ աշխատանքն ինձ հնարավորություն կտա հանդիպելու Հայաստանի տարբեր անկյուններում ապրող երիտասարդների ու երեխաների հետ՝ ավելին իմանալու նրանց խնդիրների ու մտահոգությունների մասին: Որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպան՝ ես պարտավորվում եմ բարձրաձայնել այդ մտահոգություններն ու խնդիրները և երեխաների ու երիտասարդների ձայնն ավելի բարձր հնչեցնել», — նշեց Մալենան։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը դեսպանների հետ համագործակցելու ավելի քան 60 տարվա հաջող փորձ ունի: Ներկայում ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է գրեթե 400 դեսպանների հետ աշխարհի 103 երկրներում և տարածաշրջաններում՝ հանուն երեխաների բարեկեցության: Ամբողջ աշխարհում դեսպանները կարևոր դեր են խաղում երեխաների և դեռահասների առջև ծառացած մարտահրավերների վրա ուշադրություն հրավիրելու հարցում: