ԳլխավորԼուր

Հաստատվել են 2-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարանների առարկայական ծրագրերը

Դասագիրք

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի համապատասխան հրամաններով հաստատվել են ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 2-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարանների առարկայական ծրագրերը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Ըստ այդմ՝ հաստատվել են «Աշխարհագրություն», «Արվեստ», «Բնություն», «Գրականություն», «Ես և շրջակա աշխարհը», «Երաժշտություն», «Երկրաչափություն», «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն», «Իմ հայրենիքը», «Կենսաբանություն», «Կերպարվեստ», «Համաշխարհային պատմություն», «Հայ գրականություն», «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Հանրահաշիվ», «Հասարակագիտություն», «Մաթեմատիկա», «Մայրենի», «Նախնական զինվորական պատրաստություն», «Շախմատ», «Տեխնոլոգիա», «Քիմիա», «Օտար լեզուներ», «Ֆիզիկա», «Ֆիզկուլտուրա» առարկաների ծրագրերը: