Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում այսօր տեղի է ունեցել ռեկտորի ընտրություն. գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվել է։
Նշենք, որ ընտրությանը մասնակցում էին 2 թեկնածու` Կարինե Հարությունյանը և լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:
Հարությունյանը ռեկտոր է ընտրվել ձայների 12:8 հարաբերակցությամբ։
Ռեկտորի ընտրությունը վերապահված էր համալսարանի հոգաբարձուների՝ 20 հոգուց բաղկացած խորհրդին, որի նախագահն է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։