Մարտի 23-ին Հովհաննես Թումանյանի (19 փետրվարի, 1869 – 23 մարտի, 1923) թանգարանում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծի մահվան 100-ամյա տարելիցին, հայտնում են բուհի լրատվական ծառայությունից:
Միջոցառումը կազմակերպել էր ԲՊՀ վրացերենի դասախոս Ջեննի Թամարյանը: Մասնակցում էին ՌՕԼ և ՍԳՍ ֆակուլտետների վրացերեն սովորող ուսանողները:
Ուսանողները ներկայացրին Հովհ. Թումանյանի ստեղծագործությունները հայերենով և վրացերենով, ինչպես նաև ներկայացրին հետաքրքիր պատմություններ և հուշեր: Նրանք հանդես եկան գեղեցիկ երաժշտական կատարումներով:
Միջոցառմանը ներկա էին հյուրեր Երևանի պետական համալսարանից և Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանից: