ԳլխավորԼուր

Խախտում են կրթություն ստանալու մեր իրավունքը. ԲՊՀ ուսանող. ՏԵՍԱՆՅՈւԹ

Անօրինական դեպքեր են տեղի ունենում, խախտվում ենք կրթություն ստանալու մեր իրավունքները, դրա համար էլ դուրս ենք եկել դասադուլ անելու, Usanogh.am-ի հետ զրույցում ասաց Բրյուսովի անվան համալսարանի ուսանողուհին։

«Կոնկրետ ցանկություն չունենք, թե ով լինի ռեկտորը, բայց այդ ամենը պետք է լինի ընտրություններով, թե չէ կոնկրետ անձի նկատմամբ տրամադրվածություն չունենք»,-ասաց նա։

Հարցին, թե դասադուլը որքանով արդյունավետ կլինի, նշեց, որ նախորդ դասադուլները օգուտ տվեցին, եւ ուսանողության ձայնը հասավ համապատասխան կառույցներին։

Մանրամասները՝ տեսանյութում։