ԳլխավորԼուր

ԲՊՀ ուսանողուհի Մարի Դավթյանը սահմանել է ցատկապարանի ռեկորդ

Մարի Դավթյան

19-ամյա Մարի Դավթյանը սահմանել է ցատկապարանի ռեկորդ՝ անընդմեջ ցատկելով 1 ժամ 08 րոպե, հայտնում են ԲՊՀ-ից: Ռեկորդը գրանցվել է ՀՀ «Դյուցազնագրքում»: Մարի Դավթյանը սովորում է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի լրագրության 2-րդ կուրսում: Կրթությանը զուգընթաց համատեղում է արվեստը և սպորտը: Պարում է Ազատ Ղարիբյանի անվան «Կռունկ» պարային անսամբլում:

Սա Մարիի առաջին ռեկորդն է, բայց ոչ վերջինը: Պատրաստվում է սահմանել համաշխարհային ռեկորդ ՝ գրանցվելով «Գինեսի» ռեկորդների գրքում:

«Պարապմունքների ժամանակ ցուցաբերել է ավելի լավ արդյունք՝ ցատկելով 2ժամ 30րոպե, իսկ 1ժամ 08 րոպեն անսպասելի արդյունք էր, քանի որ նախատեսել էինք գրանցել 2ժամ: Ռեկորդին պատրաստվել էինք շուրջ վեց ամիս: Լարվածությունը խոչընդոտեց, սակայն որպես Մարիի մարզիչ վստահ եմ, որ գրանցելու ենք մեր նախատեսած արդյունքներն իր նպատակասլացության և աշխատասիրության շնորհիվ»,- նշել է Մարիի մարզիչ, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի դասախոս Արգիշտի Սոկրատունին: