ԳլխավորԼուր

«Մարդը և քարը». Կորեան, ԲՊՀ-ն ու Երկրաբանական թանգարանը

Մարտի 24-ին ՀՀ ԳԱԱ ԵԳԻ Հ.Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանը և ԲՊՀ կորեերենի և կորեական մշակույթի կենտրոնը համատեղ իրականացրին միջոցառում՝ նվիրված ՀՀ ԳԱԱ ԵԳԻ և թանգարանի հիմնադիր, առաջին տնօրեն, պրոֆեսոր Հովհաննես Կարապետյանի ծննդյան 145-ամյակին։

«Մարդը և քարը» խորագրով միջազգային ցուցահանդեսին Հարավային Կորեայի Հանրապետությունից աշխատանքներ ներկայացրին 23 մասնակիցներ՝ Lee Hae Jin, Joung Eun Sil, Song Ki Ran, Yun Byong Ho, Jang Seong Won, Yoon Young Ok, Kim Nam Hee, Yoo Lim Kim, Son Jeung Ae, Hwang Jung Hee, Kim Eun Ju,Kim Moon Tae, Ko Ju Jeong, Kim Byung Wook, Han Jeng Won, Yang Chung Gook, Ryu Dae Sung, Jung Kee Sook, Chang Kil-hwan, Kim Seung Hyun, Jeon Hwan Jae, Park Young Sil, Yoo Choong Yeul։

Ցուցահանդեսին մասնակցում էին 17 երկրներից, և բացումը փուլ առ փուլ էր կազմակերպված՝ հակահամաճարակային կանոնները պահպանելու նպատակով:

ԲՊՀ կորեերենի և կորեական մշակույթի կենտրոնի դասախոս Հասմիկ Քաբաբյանը ներկայացրեց «Կորեացի կնոջ դերը գիտությունների մեջ և մշակույթում» խորագրով զեկույց, իսկ կենտրոնի ուսանողներ Հարությունյան Գայանեն, Գյուլզադյան Մանանան և Վաղարշյան Թագուհին կորեերեն լեզվով ընթերցեցին հատվածներ պրոֆ. Հ. Կարապետյանի կենսագրությունից։

Միջոցառմանը հնչեցին նաև կատարումներ կորեական մշակույթից.

ԲՊՀ կորեերենի և կորեական մշակույթի կենտրոնի ուսանողներ Լիլիթ Կարապետյանի և Անուշ Հակոբյանի կատարմամբ մասնակիցները լսեցին EXO-너를 위해서 երգը և դիտեցին կորեական ավանդական հովհարներով պարը Դիանա Աղաջանյանի, Հեղինե Վարդանյանի, Մերի Ստեփանյանի, Նարե Կարապետյանի, Դիանա Մարտիրոսյանի, Քրիստինա Կուտուզյանի, Հռիփսիմե Սահակյանի, Վիկտորիա Գաբրիելյանի, Մարի Չիլինգարյանի կատարմամբ։

Ներկաների համար կազմակերպվեց շրջայց թանգարանում։

Comment here