ԳլխավորԼուր

ԲՊՀ-ում մեկնարկում է «Լավագույն ուսանող»-ի թեկնածուների առաջադրումը

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը հայտարարում է «Լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխության թեկնածուների առաջադրման մեկնարկը:

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր այն ուսանողները, ովքեր ունեն բարձր առաջադիմություն (3,6 և ավելի բարձր ՄՈԳ) և ներքոհիշյալ ձեռքբերումները՝

1) ներգրավվածություն հետազոտական աշխատանքներում,

2) մասնակցություն ներհամալսարանական հասարակական կյանքին,

3) արտահամալսարանական ակտիվություն մշակույթի, սպորտի, արվեստի և այլ ոլորտներում:

Մրցանակաբաշխությանը մասնակցելու համար հավակնորդ ուսանողը մինչև հոկտեմբերի 9-ը Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի Ընդհանուր բաժին է ներկայացնում դիմում և հետևյալ փաստաթղթերը:

1) մասնակցության հայտ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N 1005-Ն որոշման N 3 հավելվածի,

2) ըստ չափանիշների հավաքած միավորները,

3) քաղվածք ֆակուլտետի խորհրդի նիստի արձանագրությունից,

4) առաջադիմության թերթիկ,

5) բնութագիր

6) դեկանի և պրոռեկտորի ստորագրությամբ հրապարակումների ցուցակ կամ ստեղծագործական, սպորտային մրցույթների, օլիմպիադաների մասնակցությունը հավաստող փաստաթղթեր:

Comment here