ԳլխավորԼուր

Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի կազմում դարձավ Իտալիայի չեմպիոն

Միլանի «Ինտեր»-ը 2-1 հաշվով առավելության հասավ սկզբունքային մրցակից «Միլան»-ի նկատմամբ և մրցակիցների համար միավորներով դառնալով անհասանելի՝ ապրիլի 22-ին դարձավ Իտալիայի չեմպիոն:

Գոլերը խփեցին Աչերբին և Թյուրամը՝ «Ինտեր»-ից և Տոմորին՝ «Միլան»-ից:

«Ինտեր»-ի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը: Նա դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, ով վաստակել է Սերիա Ա-ի չեմպիոնի տիտղոսը: