ԳլխավորԼուր

Լոնդոնի «Արսենալ»-ը որոշել է Մխիթարյանի տրանսֆերի գինը

Լոնդոնի «Արսենալ»-ը որոշել է, թե որքան գումար է պահանջելու Մխիթարյանի տրանսֆերի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Сorriere dello sport-ը։ Ըստ պարբերականի, ամռանը «Արսենալ»-ը կվաճառի Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը և դրա համար կպահանջի 25 միլիոն եվրո:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը իտալական «Ռոմա» տեղափոխվեց ընթացիկ մրցաշրջանի մեկնարկին: «Գայլերի» կազմում հայ կիսապաշտպանը մասնակցել է 8 խաղի, խփել 6 գնդակ և դարձել է 3 գոլային փոխանցման հեղինակ:

Comment here