ԳլխավորԼուր

Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները սկսել են մտածել

Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները սկսել են խաղերի կայացման այլընտրանքային սցենարներ մտածել, քանի որ մի քանի Ազգային օլիմպիական կոմիտեներ հանդես էին եկել խնդրանքով` հետաձգել խաղերը, տեղեկացնում է Reuters-ը:

Քննարկվում է խաղերը մեկ ամսով կամ 45 օրով հետաձգելու տարբերակը։

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: Աշխարհի 206 երկրներից մոտ 11 հազար մարզիկներ կմրցեն 33 մարզաձևերում: 

Հիշեցնենք, որ պաշտոնական Տոկիոն բազմիցս հայտարարել է, որ չնայած կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված իրադրությանը՝ պատրաստ է հյուրընկալել օլիմպիական խաղերը։

Comment here