Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օղակների վարժության եզրափակիչում վաստակեց 14.866 միավոր եւ գրավեց 6-րդ տեղը:
Հուլիսի 27-ին Վահագն Դավթյանը որակավորման փուլում վաստակեց 14.733 միավոր եւ դուրս եկավ եզրափակիչ՝ հնարավորություն ստանալով իր առաջին Օլիմպիական խաղերում պայքարել մեդալի համար:
Հիշեցնենք, որ 15 մասնակցից բաղկացած Հայաստանի օլիմպիական հավաքականից ելույթներն ավարտել են հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանը, Վարսենիկ Մանուչարյանը, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը: