Օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր
Ալեքսանյանը դարձավ ըմբշամարտի աշխարհի առաջնության փոխչեմպիոն` Հունահռոմեական ոճի աշխարհի առաջնության 97 կգ քաշային կարգում զիջելով կուբացի Ռոսիլյո Կինդելանին։
3։3 հաշվի պայմաններում հաղթանակը շնորհվեց կուբացուն, քանի որ վերջին հնարքը նա էր կատարել:
Ալեքսանյանն ԱԱ-ում պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ 10:4 հաշվով հաղթել է ռումինացի Նիկու Օժոգին, 1/8 եզրափակչում գեվստահ հաղթանակ է տարել ԱՄՆ ներկայացնող Ջոզեֆ Պատրիկ Ռաուի նկատմամբ (9:0), իսկ քառորդ եզրափակչում նույն 9:0 հաշվով հաղթել է Չեխիայի ներկայացուցիչ Արթուր Օմարովին:
Կիսաեզրափակիչում արդեն Ալեքսանյանը ժամանակից շուտ 9-0 հաշվով առավելության է հասել լիտվացի Մինդաուգաս Վենցկայտիսի նկատմամբ։