ԳլխավորԼուր

Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերում Հայաստանն արդեն ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ է նվաճել

Կոնգոյում ընթացող Խաղերում Վրեժ Գևորգյանը (61 կգ) ոսկե մեդալ է նվաճել ու հռչակվել չեմպիոն, Հրաչյա Մարգարյանը (65 կգ) դարձել է արծաթե, իսկ Առաքել Մովսեսյանը (57 կգ)՝ բրոնզե մեդալակիր

Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերում Հայաստանի առաջին մեդալները նվաճել են ազատ ոճային ըմբիշները, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Կոնգոյում ընթացող Խաղերում Վրեժ Գևորգյանը (61 կգ) ոսկե մեդալ է նվաճել ու հռչակվել չեմպիոն, Հրաչյա Մարգարյանը (65 կգ) դարձել է արծաթե, իսկ Առաքել Մովսեսյանը (57 կգ)՝ բրոնզե մեդալակիր:

Մեր ըմբիշներին պարգևատրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Հիշեցնենք՝ Ֆրանկոֆոնիայի 9-րդ միջազգային խաղերն անցկացվում են Կոնգոյի մայրաքաղաք Կինշասայում հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը։

Հայաստանը ներկայացնող 19 մարզիկներ իրենց ուժերը կչափեն ատլետիկա, ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո, սեղանի թենիս և հեծանվային սպորտ մարզաձևերում:

Չորս տարին մեկ անցկացվող խաղերին մասնակցելու իրավունք ունեն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 88 լիիրավ անդամ և դիտորդ պետությունների 18-35 տարեկան ֆրանսախոս երիտասարդները: Այս տարի մասնակցության հայտ է ներկայացրել 38 երկիր, այդ թվում՝ Հայաստանը (արդեն 4-րդ անգամ): Հայաստանը  Ֆրանկոֆոնիայի խաղերին մասնակցում է 2009 թվականից: