ԳլխավորԼուր

Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Ծանրամարտիկ Էմմա Պողոսյանը Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Լեհաստանի Ռաշին քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչեւ 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։

Այսօր Հայաստանի հավաքականի կազմում, երկամարտի 218 կգ արդյունքով, Եվրոպայի չեմպիոնի կոչումն է նվաճել երիտասարդների աշխարհի չեմպիոն Էմմա Պողոսյանը։

Այս պահի դրությամբ Հայաստանի հավաքական թիմերը Եվրոպայի առաջնությունում երկամարտում արդեն նվաճել են 7 ոսկե և մեկ արծաթե և 2 բրոնզե մեդալներ։