ԳլխավորԼուրՀայաստանս

Գևորգ Ղարիբյանը՝ Եվրոպայի չեմպիոն

60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը Հռոմում՝ հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում 5:5 հաշվով հաղթելով Թուրքիան ներկայացնող Քերեմ Քամալին, դարձավ ոսկե մեդալակիր։

Ղարիբյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից` 9:1 հաշվով գերազանցելով բուլղար Ավգուստին Բոյանով Սպանովին: 1/8 եզրափակչում հայ ըմբիշ պարտության մատնեց ադրբեջանցի Մուրադ Բազարովին` 8:0, իսկ կիսաեզրափակչում էստոնիայից Հիլարի Մայգիսալուին հաղթեց ժամանակից շուտ՝ 8:0 հաշվով:

Comment here