ԳլխավորԼուր

Եվրո-2024-ին ընդառաջ. Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ֆուտբոլային հանդիպում՝ Հայաստանի ու Լատվիայի հավաքականների միջեւ

Եվրո-2024 ընտրական փուլի երրորդ տուրում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալել էր Լատվիայի հավաքականին։

Խաղն ավարտվեց 2-1 հաշվով հօգուտ Հայաստանի:

Երկու թիմերը վերջին անգամ հանդիպել էին 2014 թվականին, ընկերական խաղում 2-0 հաշվով հաղթել է Լատվիան։

Հիշեցնենք, որ Լատվիան մեկնարկային երկու տուրերում պարտվել էր, Հայաստանի ընտրանին մեկ պարտություն (Թուրքիա, 1:2) և մեկ հաղթանակ ուներ (Ուելս, 2-4

Հաջորդ հանդիպումը մեր ընտրանին անցկացնելու է սեպտեմբերի 8-ին՝ մրցակցի հարկի տակ մրցելով Թուրքիայի հավաքականի հետ։