ԳլխավորԼուր

Հայաստանի թիմը դարձել է Եվրոպայի կայծակնային շախմատի զույգ առաջնության չեմպիոն

Շանթ Սարգսյան, Էլինա Դանիելյան

Հայաստանի թիմը Լեհաստանի Կրակով քաղաքում կայացած Եվրոպայի կայծակնային շախմատի զույգ առաջնության չեմպիոնն է դարձել։

Այդ մասին հայտնում են Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից։

Հայաստանը մրցաշարում ներկայացնում էին Շանթ Սարգսյանը և Էլինա Դանիելյանը:

Անհատական հաշվարկում Էլինան գրավեց առաջին տեղը, իսկ Շանթը՝ երկրորդ: Դրա շնորհիվ թիմային հաշվարկում Հայաստանը գրավեց 1-ին հորիզոնականը։