Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավրատվեց շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայի վերջին՝ 11-րդ խաղափուլը։
Հայաստանի տղամարդկանց հավաքականը վերջին տուրում հաղթեց Իրանի թիմին ու 17 միավորով զբաղեցրեց 6-րդ տեղը, կանանց հավաքականը հաղթեց Գերմանիայի հավաքականին ու նույնքան միավորով զբաղեցրեց 5-րդ տեղը։
Օլիմպիադայի հաղթողներ դարձան Հնդկաստանի տղամարդկանց ու կանանց հավաքականները։
Տղամարդկանց պայքարում երկրորդ տեղում ԱՄՆ-ն է, երրորդում՝ Ուզբեկստանը։
Կանանց պայքարում երկրորդ տեղում Ղազախստանն է, երրորդում՝ ԱՄՆ-ը։