ԳլխավորԼուր

Հայտնի են Հայաստանի շախմատի 2025 թ. չեմպիոնները

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունները։

Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 3-րդ անգամ (2011, 2024, 2025) նվաճեց շախմատի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը` 9 հնարավորից վաստակելով 6.5 միավոր:

Արծաթե մեդալակիր դարձավ միջազգային վարպետ Արթուր Դավթյանը՝ 5.5 միավորով:

Լավագույն եռյակը եզրափակեց ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ նույնպես 5.5 միավորով:

Կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը 4-րդ անգամ (2015, 2021, 2024, 2025) նվաճեց շախմատի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը` վաստակելով 7 միավոր:

Արծաթե մեդալակիր դարձավ կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը՝ 6.5 միավորով:

Լավագույն եռյակը եզրափակեց կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Ավետիսյանը՝ 6 միավորով:

Շախմատի Հայաստանի 2025 թ. առաջնության հաղթողները
Շախմատի Հայաստանի 2025 թ. առաջնության հաղթողները