Հայաստանի հավաքականները շարունակում են մնալ առաջատարների շարքում շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում:
7-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Անգլիայի հավաքականի նկատմամբ, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Թիմին հաղթական միավոր է բերել Հայկ Մարտիրոսյանը:
Շանթ Սարգսյանի, Գաբրիել Սարգսյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Առաջին երեք խաղափուլերում Հայաստանի տղամարդկանց թիմը պարտության էր մատնել Մալթայի թիմին (4:0), Անդորրայի թիմին (3:1) և Բրազիլիայի թիմին (3:1), չորրորդ խաղափուլում զիջել էր Չինաստանի թիմին (1.5:2.5), հինգերորդ խաղափուլում հաղթել էր Շվեդիայի թիմին (2.5:1.5), 6-րդում 2.5:1.5 հաշվով առավելության էր հասել Ֆիլիպինների հավաքականի նկատմամբ։
Հայաստանի կանանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց իր հանդիպումը Ամերիկայի հավաքականի հետ:
Այսօր հաղթել են Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը:
Առաջին հինգ խաղափուլերում Հայաստանի կանանց թիմը պարտության էր մատնել Տրինիդադ և Տոբագոյի թիմին (4:0), Մեքսիկայի թիմին (4:0), Հունգարիայի երկրորդ թիմին (3:1), Վիետնամի թիմին (3:1), Չինաստանի թիմին (2.5:1.5), 6-րդում 2.5:1.5 հաշվով զիջեց Հնդկաստանի թիմին։
Շախմատի համաշխարհային օլիմպիադան անցկացվում է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում և կավարտվի սեպտեմբերի 23-ը: Ընդհանուր առմամբ կանցկացվի 11 խաղափուլ։
Խաղերին կարող եք հետևել այստեղ։