ԳլխավորԼուր

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 7-րդ խաղափուլում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի նկատմամբ։

Հաղթանակ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և գրոսմայստեր Էլինա Դանիելյանը։

Կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:

7 խաղափուլից հետո Հայաստանի կանանց հավաքականը 14 հնարավորից ունի 12 թիմային միավոր (հաղթանակ՝ 2 միավոր, ոչ-ոքի՝ 1, պարտություն՝ 0)։

Հիշեցնենք, որ շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադան անցկացվում է Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում սեպտեմբերի 16-27-ը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews