ԳլխավորԼուր

«Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի շախմատի գրոստմայստերական ուսումնական կենտրոնը» հրավիրում է

Վերաբացվել է «Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի շախմատի գրոստմայստերական ուսումնական կենտրոնը», նշված է կենտրոնի ֆեյսբուքյան էջում։

«Այսուհետ ուսումնական կենտրոնում ուսանելու հնարավորություն կունենան ոչ միայն Հայաստանի առաջատար շախմատիստները, այլև այն պատանի շախմատատիստներն ու շախմատիստուհիները, ովքեր կցանկանան ստանալ շախմատային գիտելիքներ մեր գերհզոր մարզչական թիմից։

Մեր մարզչական թիմը՝

Սանոյան Աշխեն— Հայաստանի Վաստակավոր մարզիչ

Աշոտ Նադանյան— Հայաստանի Վաստակավոր մարզիչ , ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ:

Արման Փաշիկյան— Գրոսմայստեր. Հայաստանի վաստակավոր մարզիչ , ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ

Ընդունելությունը տեղի է ունենում ՄՐՑՈՒՅԹԻ կարգով։

Խնդրում ենք առցանց լրացնել դիմում- հայտը։

Հայտերի վերջնաժամկետը լրանալուց հետո մեր մարզիչների կողմից կուսումնասիրվեն բոլոր հայտերը, և առավել խոստումնալից շախմատիստներն ու շախմատիստուհիները կհրավիրվեն հարցազրույցի և փորձնական պարապմունքի, որից հետո էլ կընտրվեն Ուսումնական կենտրոնի սաները։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է հուլիսի 10-ը։

Մեր նպատակը որակյալ և բարձրակարգ շախմատիստներ պատրաստելն է, այդ պատճառով տեղերը խիստ սահմանափակ են։

Պարապմունքները անցկացվելու են փոքր խմբերով։

Սիրով տեղեկացնում ենք նաև, որ ուսումնական կենտրոնում պարապմունքներն ԱՆՎՃԱՐ են։

«Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի շախմատի գրոստմայստերական ուսումնական կենտրոնը» ֆինանսավորվում է «Վերածնվող միտք» բարեգործական հիմնադրամի կողմից»,-նշված է գրառման մեջ

Comment here