ԳլխավորԼուր

16-ամյա պատանին ընկերներին փրկել է, ինքը՝ խեղդվել

Դժբախտ պատահար է տեղ ունեցել Արմավիրի մարզում, հայտնում է shamshyan.com-ը. հուլիսի 6-ին, ժամը 16։00-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արգինայի ջրատարի մեջ երեխա է ընկել։

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13։45-ի սահմաններում, Արմավիրի մարզի 3 պատանիներ Արտենի գյուղի տարածքում բերքահավաք կատարելու ժամանակ որոշում են լողալ հարևանությամբ հոսող ջրատարի մեջ։ Նրանցից երկուսը սկսել են խեղդվել, 16-ամյա Նարեկ Խ-ն օգնության է հասել ընկերներին ու նրանց ջրից դուրս հանելուց հետո ինքը սուզվել է։

Արգինա գյուղի բնակիչները նրա դին ջրից դուրս են բերել պատահարի վայրից շուրջ 4.5 -5 կմ հեռավորության վրա։

Comment here