ԳլխավորԼուր

15-ամյա 4 պատանի ավտովթարի զոհ է դարձել

Մարտի 14-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 67-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել քարերին և կողաշրջվել5

15-ամյա ուղևորներ Մարատ Խաչատրյանը և Յուրի Աբրահամյանը տեղում մահացել են, իսկ 15-ամյա վարորդը և մյուս ուղևորները՝ 15-ամյա Էդգար Գրիգորյանը և Սարգիս Ալեքսանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Էդգար Գրիգորյանն ու Սարգիս Ալեքսանյանը մահացել են:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Կատարվում է քննություն։

Comment here