ԳլխավորԼուր

4 ոսկե մեդալ`ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան մրցաշարից

Ռուսական Եսենտուկի քաղաքում կայացել է Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 76-ամյակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան մրցաշար, որտեղ փայլուն են հանդես եկել մեր պատանի ըմբիշները, տեղեկանցում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։

Մրցաշարի հաղթող են դաձել 48 կգ քաշային Հայկ Գասպարյանը, 52 կգ քաշային Տիգրան Բունիաթյանը, 55 կգ քաշային Անդրանիկ Ավետիսյանը և 65 կգ քաշային Անուշավան Բարսեղյանը:

Արծաթե մեդալ են նվաճել Սարգիս Բեգոյանը (48 կգ) և Արեն Իսրայելյանը (71կգ): Բրոնզե մեդալակաիր են դարձել Հենրիկ Ավետիսյանը (60 կգ) և Նարեկ Գրիգորյանը (71 կգ):

Թիմային հաշվարկով մեր ընտրանին նվաճել է երկրորդ տեղը:

 

Comment here