ԳլխավորԼուր

Արսեն Բալայանը հաղթեց ադրբեջանցուն և դարձավ Եվրոպայի չեմպիոն

Ըմբիշ Արսեն Բալայան

Ռուսաստանաբնակ հայազգի ըմբիշ Արսեն Բալայանը (79 կգ) Տիրանայում դարձել է ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն:

Եզրափակիչում Արսենը 5: 1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ֆարիդ Ջաբարովին:

Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը անցկացվում է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մարտի 8-14-ը։

Հայաստանը ներկայացնելու համար Տիրանա է մեկնել 19 ըմբիշ՝ ազատ ոճայիններ Նորիկ Հարությունյանը (57 կգ), Լևիկ Միքայելյանը (61 կգ), Հայկ Աբրահամյանը (65 կգ), Վլադիմիր Ազարյանը (70 կգ), Նարեկ Նիկողոսյանը (74 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ), Կնյազ Իբոյանը (92 կգ), Սերգեյ Սարգսյանը (97 կգ) և Խաչատուր Խաչատրյանը (125 կգ)։

Հունահռոմեականներից՝  Արայիկ Թոփալյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Դավիթ Ջոթյանը (63 կգ), Ռուբեն Միրանյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Մարտիկ Պետրոսյանը (77 կգ), Էրիկ Տեր-Մաթևոսյանը (82 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ), Հարություն Կիրակոսյանը (97 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ)։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews