ԳլխավորԼուր

Հայ պատանի ըմբիշները ոսկե ու բրոնզե մեդալներ են նվաճել դպրոցականների համաշխարհային խաղերում

Հայ ըմբիշները դպրոցականների համաշխարհային խաղերում, Բրազիլիա

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշներ՝ 44 կգ քաշային Մարատ Աճեմյանը և 62 կգ Արամ Սարգսյանը Բրազիլիայում ընթացող դպրոցականների (Մ15) համաշխարհային խաղերում անցկացրել են 4-ական գոտեմարտ և դարձել ոսկե մեդալակիր, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիյից։

57 կգ քաշային Ջանես Նազարյանը նվաճել է բրոնզե մեդալ։

«Մեր հավաքականից միայն նրանք են մասնակցել խաղերին։ Ինչպես նաև անցկացվել է թիմային ձևաչափի պայքար, որտեղ մեր ըմբիշներն ընդգրկված են եղել «Եվրոպա» թիմում։ Այստեղ նրանք տարել են 2-ական հաղթանակ, իսկ նրանց թիմը դարձել է չեմպիոն՝ հաղթելով մյուս մայրցամաքների թիմերին»,– նշված է հաղորդագրության մեջ։

Այս օրերին Բրազիլիայում ընթանում են դպրոցականների (Մ15) համաշխարհային խաղերը, որին 40-ից ավելի երկրների մարզիկներ մեդալների համար պայքարում են 18 մարզաձևում։