ԳլխավորԼուր

Տիգրան Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Մինասյանը (60 կգ) բրոնզե մեդալակիր դարձավ Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում:

Հայ ըմբիշը բրոնզե մեդալը վիճարկեց իսպանացի Խուան Սուչի հետ և վստահ հաղթանակ տարավ առաջին մրցափուլում՝ 8:0:

Հիշեցնենք, որ Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Հրաչյա Պողոսյանը (63 կգ) դարձել էր ոսկե մեդալակիր, Դավիթ Օվասապյանը (130 կգ) նվաճել էր արծաթե մեդալ, իսկ Գևորգ Թադևոսյանը (87 կգ) ու Սամվել Գրիգորյանն (77 կգ) արժանացել էին բրոնզե մեդալի:

Comment here