ԳլխավորԼուր

Մալխաս Ամոյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 77 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մալխաս Ամոյանը գերլարված պայքարում 6:5 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Մինչ այս Ամոյանը 5:1 հաշվով հաղթել էր սլովակ մրցակցին, իսկ դրանից առաջ, 2 րոպեից էլ քիչ ժամանակ օգտագործելով, 9:0 հաշվով հաղթանակի էր հասել մեկնարկային գոտեմարտում:

Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ևս 2 ներկայացուցիչ դուրս է եկել կիսաեզրափակիչ:

63 կգ քաշայինների քառորդ եզրափակչում Հրաչյա Պողոսյանը 2 րոպե 26 վայրկյանում 9-0 հաշվով փայլուն հաղթանակ է տարել Լատվիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Յուրկյանսիի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ:

55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը քառորդ եզրափակիչում 0:5 հաշվով պարտվելուց հետո, 6:5 հաշվով հաղթել է Ուրկրաինան ներկայացնող մեր հայրենակից Կորյուն Սահրադյանին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: