ԳլխավորԼուր

Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն

Արսեն Հարությունյան

Ազատոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում երրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

61 կգ քաշայինների եզրափակիչում Արսեն Հարությունյանը գոտեմարտեց Ալբանիայի ներկայացուցիչ Զալիմխան Աբակարովի հետ և 5:2 հաշվով վստահ հաղթանակ տարավ։

Հարությունյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ 7:0 հաշվով առավելության էր հասել Թուրքիայի ներկայացուցիչ Էմրահ Օրմանօղլուի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում հայ ըմբիշը 10։0 հաշվով հաղթել էր Ֆրանսիան ներկայացնող հայազգի ըմբիշ Արման Էլոյանին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը 3:2 հաշվով հաղթել է սփոփիչ գոտեմարտում և կպայքարի բրոնզե մեդալի համար: Վճռորոշ գոտեմարտում նրա մրցակիցը կլինի Վրաստանի ներկայացուցիչը:

Հիշեցնենք՝ ապրիլի 18-ին ոսկե մեդալ էր նվաճել նաև 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը։