Իսրայելում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային չորրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչ, 53 կգ քաշային Նարեկ Սիմոնյանը եզրափակիչում առավելության հասավ FIAS դրոշի տակ հանդես եկող Իսմայիլ Մախոժևի նկատմամբ և դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Բրոնզե մեդալներ նվաճեցին Սամվել Դանիելյանը (46 կգ), Անդրե Սարդարյանը (58 կգ), Գոռ Աղասարյանը (79 կգ):