Շահեն Մարտիրոսյանը (68 կգ) դարձավ Ազատ ոճի ըմբշամարտի Մ15 Եվրոպայի չեմպիոն, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
«Հայ ըմբիշը եզրափակչում ժամանակից շուտ առավելության հասավ թուրք մրցակցի նկատմամբ ու կկանգնի պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին»,-նշված է հաղորդագրության մեջ:
Սամոկովի (Բուլղարիա) մրցաշարի եզրափակչում հայ ըմբիշը 40 վայրկյանում 10:0 հաշվով հաղթեց Սարուխան Կարաօղլուին:
Եզրափակչի ճանապարհին Մարտիրոսյանը հաղթել է նաև վրացուն ՝ 12:1, ռուսաստանցուն ՝ 10:4, մոլդովացուն ՝ 8:2 և բուլղարացուն ՝ 10:0 հաշվով:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


