Ջանես Նազարյանը (71կգ) դարձավ ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնության չեմպիոն։
Եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 4-0 հաշվով հաղթեց Վրաստանը ներկայացնող Ռամազ Բասիլիային:
Ամբողջ առաջնության ընթացքում Ջանեսը մրցակիցներին ոչ մի միավոր չի տվել։ Նա հաղթել է Ռումինայի ներկայացուցչին 6-0 հաշվով, Մոլդովայի ներկայացուցչին` 8-0, Ռուսաստանի ներկայացուցչին` 9-0, Իտալիայի ներկայացուցչին` 10-0 և եզրափակիչում Վրաստանի ներկայացուցչին` 4-0 հաշվով։
Նշենք, որ սա ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում Հայաստանի 2–րդ ոսկե մեդալն է։ Երեկ ոսկե մեդալ էր նվաճել Վահե Հովեյանը (80 կգ)։
Իսկ Ալեքսան Շալջյանը (92 կգ) հունահռոմեական ոճի ըմբշամարտի ԵԱ — U17-ի արծաթե մեդալակիր դարձավ՝ եզրափակչում 3:5 հաշվով պարտվելով լեհ Տոմաշ Միտալին:
Սա Հայաստանի 7-րդ և վերջին մեդալն է Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունում (հունահռոմեական ոճում):
Ըմբշամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունն անցկացվում է Բուլղարիայի Սամոկով քաղաքում մայիսի 11-17-ը։ Մայիսի 15-ին մրցագորգ դուրս կգան ազատ ոճայինները։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


