Երևանում անցկացվող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության եզրափակիչ մենամարտում Հայաստանը ներկայացնող Տիգրան Հովսեփյանը (50 կգ) հաղթեց Բուլղարիայի ներկայացուցիչ Դիմիտրի Յանկովին ու դարձավ աշխարհի չեմպիոն։
Այսպիսով, եզրափակիչներում Հայաստանի հավաքականի կազմում արդեն հանդես են եկել վեց բռնցքամարտիկներ՝ նվաճելով երկու ոսկե (Վաղարշակ Քեյան, Տիգրան Հովսեփյան) և չորս արծաթե (Արեն Խառատյան, Սամվել Սիրամարգյան, Առնո Դարչինյան, Հեղինե Պետրոսյան) մեդալ։
Երևանում նոյեմբերի 24-ին մեկնարկած Բռնցքամարտի պատանիների ավագ տարիքի աշխարհի առաջնությունն ավարտվում է այսօր՝ դեկտեմբերի 4-ին։