ԳլխավորԼուր

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Եվրոպայի առաջնությունում

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը շարունակում է վստահ ելույթները Երևանում անցկացվող ՖԻԲԱ Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում. երրորդ խաղում մեր ընտրանին 97:90 հաշվով հաղթել է Մալթայի հավաքականին, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող (MVP) է դարձել Միխայիլ Պետրովը, որը գրանցել է 14 միավոր, 17 ռեբաունդ և 6 արդյունավետ փոխանցում: Հայաստանի կազմում ամենաաշատ միավորները վաատակել է Դմիտրի Հաճյանը (31):

Հայաստանի Մ16 հավաքականը խմբային փուլի վերջին խաղը կանցկացնի Մոնակոյի հավաքականի դեմ այսօր՝ հուլիսի 9-ին, Սպորտի կառավարման կենտրոնում։ Սկիզբը՝ ժամը 19:00-ին։

Հիշեցնենք, որ խմբային փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականը 98:62 հաշվով հաղթանակ էր տարել Անդորրայի, երկրորդ խաղում 109:56 հաշվով՝  Ջիբրալթարի հավաքականի նկատմամբ։

Հուլիսի 4-12-ը Երևանում անցկացվում է Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը։ Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականն ընդգրկվել է B խմբում Ջիբրալթարի, Մալթայի, Անդորրայի և Մոնակոյի հավաքականների հետ միասին:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews