ԳլխավորԼուր

 Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը

Բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը, որը շտապ վիրահատության էր ենթարկվել Պորտուգալիայում, մահացել է 75 տարեկան հասակում: Այս մասին ասվում է Threads  սոցիալական ցանցում երգչուհու պաշտոնական էջում։

«Բոնիի ընտանիքն ու թիմը կոտրված սրտով հայտնում են, որ անցած գիշեր Բոնին անսպասելիորեն մահացել է Պորտուգալիայի հիվանդանոցում ՝ այն հիվանդության պատճառով, որից նա բուժում էր ստանում», — ասվում է հաղորդագրության մեջ:

Մայիսին երգչուհին ընդունվել էր Ֆարոյի հիվանդանոց աղիքային վարակով։ Վիրահատությունից հետո բժիշկները ստիպված են եղել հիվանդին արհեստական կոմայի մեջ գցել։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews