ԳլխավորԼուրՄի կտոր երգՇոուբիզնես

Կյանքից հեռացել է երգչուհի Շինեյդ Օ’ Քոնորը. «Nothing Compares 2 U»

56 տարեկանում կյանքից հեռացել է իռլանդացի հայտնի երգչուհի Շինեյդ Օ’ Քոնորը, տեղեկացնում է BBC-ն։

Մահվան պատճառը դեռ հայտնի չէ։

2018թ–ին երգչուհի Շինեդ Օ’Քոնորը դավանափոխ էր եղել, իսլամ ընդունել ու փոխել էր անունը (Շահուդա)։

Օ’Քոնորին համաշխարհային ճանաման էր հասել 1990 թվականին «Nothing Compares 2 U» երգի շնորհիվ:

Օ’Քոնորը, որի մոտ երկբևեռ խանգարում էր ախտորոշվել, 2016-ի հունիսին հերքեց լուրերը, թե ինքը փորձել է ինքնասպան լինել:

Անցյալ տարվա հունվարին ինքնասպանություն էր գործել նրա 17 տարեկան որդին` Շեյնը։