ԳլխավորԼուր

Մահացել է Լեոնիդ Կուրավլյովը

Մահացել է ռուս հայտնի դերասան Լեոնիդ Կուրավլյովը։ Նա 85 տարեկան էր։

Հայ հանդիսատեսին նա առավել հայտնի է «Աֆոնյա», «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը», «Չի կարող պատահել», «Գարնան տասնյոթ ակնթարթ», «Ոսկե հորթը», «Դու` ինձ, ես` քեզ», «Միմինո», «Ունայնություն ունայնությանց» եւ այլ ֆիլմերում խաղացած դերերով։

1960 թվականին Լեոնիդ Կուրավլյովն ամուսնացել է Նինա Կուրավլյովայի հետ։ Վերջինս անգլերենի ուսուցչուհի էր և դպրոցի տնօրեն։ Նրանք ծանոթացել էին, երբ Լեոնիդը 16 տարեկան էր, իսկ Նինան` 13։ Միասին ապրել են 52 տարի։ Համատեղ կյանքի ընթացքում ունեցել են երկու երեխա` մեկ դուստր և մեկ որդի: Նինա Կուրավլյովան մահացել է 2012 թվականին։ Կնոջ մահից հետո Լեոնիդ Կուրավլյովը վարում էր մեկուսի կյանք։