ԳլխավորԼուր

Հայաստանի բռնցքամարտի առաջնության նոր չեմպիոնները հայտնի են, բացի մեկ քաշային կարգից

ՀՀ բռնցքամարտի առաջնություն

Երևանի «Դինամո» մարզահամալիրում 5 օրյա պայքարից հետո հունվարի 29-ին հայտնի դարձան Հայաստանի բռնցքամարտի առաջնության հաղթողները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` եզրափակիչները լի էին դիտարժանությամբ, և իսկ նույնիսկ ընդհարում տեղի ունեցավ: Ըստ քաշային կարգերի Հայաստանի չեմպիոն դարձան` Արման Ոսկանյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Զանիկ Սահակյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Նարեկ Զախարյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Հենրիկ Ճղրիկյանը (86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (գերծանր):

67 կգ քաշային կարգում այդպես էլ հաղթողը հայտնի չդարձավ, քանի որ Հարություն Հակոբկոխյանի և Գուգեն Մադոյանի մենամարտից հետո Իսրայել Հակոբկոխյանը (Հարություն Հակոբկոխյանի հայրը) ընդհարվեց մրցավական շտաբի հետ, իսկ Հարություն Հակոբկոխյանը, ի նշան անհամաձայնության մրցավարների որոշման, չէր լքում ռինգը: Մրցավարները հաղթանակը շնորհել էին Գուրգեն Մադոյանին: Ի վերջո Հակոբկոխյանը բողոքարկեց մրցավարական որոշումը, և Հայաստանի չեմպիոնը դեռևս հայտնի չէ:

Կանանց առաջնությունում չեմպիոններ դարձան Լիլիթ Դալլաքյանը (48 կգ), Արևիկ Դոխոլյանը (54 կգ), Տաթևիկ Խաչատրյանը (57 կգ) ու Էլիդա Քոչարյանը (60 կգ)։