ԳլխավորԼուր

Հայկական զինուժի խոցած ադրբեջանական ԱԹՍ-ների թիվը հասել է 13-ի

Հուլիսի 12-ից ի վեր հայկական զինուժը խոցել է ադրբեջանական 13 անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ 10 հարվածային եւ 3 հետախուզական ԱԹՍ։

Այս մասին Տավուշի տեղեկատվական կենտրոնում հայտարարեց ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նաեւ հայտնեց, որ Տավուշի 5-6 բնակավայրերի ուղղությամբ թշնամին արձակել է ընդհանուր առմամբ մոտ 50 արկ։

Comment here