ԳլխավորԼուր

ՀՖՀՀ-ի պատվիրակները՝ ֆրանսախոս ուսանողների փառատոնում

ՀՖՀՀ-ի ուսանողուհիներ Էլլա Մնացականյանը և Վեներա Գևորգյանը Բուխարեստում մասնակցում են Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանսախոս ուսանողների 9-րդ փառատոնին, տեղեկացնում են բուհից։

Փառատոնը կազմակերպվել է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի և Բուխարեստի պոլիտեխնիկական համալսարանի կողմից Երիտասարդության եվրոպական տարվա (2022թ․) կապակցությամբ։

«Մենք հպարտ ենք մեր ուսանողուհիներով, ովքեր ներկայացնում են ՀՖՀՀ-ն տարածաշրջանի 18 երկրների 61 հաստատություններից ընտրված ֆրանսախոս երիտասարդների շրջանում»,-նշված է գրառման մեջ: