ԳլխավորԼուրՀայաստանս

Հայ պատանի բռնցքամարտիկները նվաճեցին 2 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե մեդալ

Բոսնիա և Հերցոգովինայում ավարտվեց բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը։ Այն հայկական բռնցքամարտի համար առանձնացավ փայլուն արդյունքով, որին անդրադարձավ նույնիսկ Բռնցքամարտի եվրոպական ֆեդերացիան։

Մարզիչներ Արթուր Մելքումյանի, Արմեն Բաղդասարյանի և Հովհաննես Շարբաթյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած մեր 17 մարզիկներից 10-ը բարձրացան պատվո հարթակ։

Իրենց բոլոր մրցակիցներին հաղթեցին ու պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնեցին 50 կգ քաշային, Շիրակի մարզը ներկայացնող Սպարտակ Նահապետյանը և 57 կգ քաշային, «Սևան» մարզական միության սան Անդրանիկ Մարտիրոսյանը։ Ընդ որում, Սպարտակ Նահապետյանը իր մրցակցին հաղթեց նոկաուտով։

48 կգ քաշային Վազգեն Քարհանյանը, 63 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը և 75 կգ քաշային Դավիթ Նիկողոսյանը նվաճեցին արծաթե մեդալ, իսկ 42 կգ քաշայի Վահագն Գալստյանը, 70 կգ քաշային Լյովա Կիրակոսյանը, 80 կգ քաշային Կարեն Պետրոսյանը, 38 կգ քաշային Վիկտորյա Զաքարյանը և 42 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը կանգնեցին պատվո հարթակի 3-րդ աստիճանին։

Comment here