ԳլխավորԼուր

Հայտնի են Հայաստանի 2022 թվականի 10 լավագույն մարզիկները

Մալխաս Ամոյան

Մարզական լրագրողների և ազգային թիմերի գլխավոր մարզիչների քվեարկության արդյունքում հայտնի են դարձել Հայաստանի 2022 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկների» անունները, հայտնում է «Արմենպրեսը»:

Դեկտեմբերի 21-ին կայացած քվեարկությանը լրագրողներից մասնակցեցին սպորտային 15 թղթակից և ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները:

Քվեարկության արդյունքում ձևավորվել է հետևյալ տասնյակը՝ ըստ այբբենական կարգի՝

Արթուր Ալեքսանյան` (ըմբշամարտ, աշխարհի առաջնության չեմպիոն)

Մալխաս Ամոյան` (ըմբշամարտ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության 3-րդ տեղ)

Հովհաննես Բաչկով` (բռնցքամարտ, Եվրոպայի չեմպիոն)

Սամվել Գասպարյան` (ծանրամարտ, աշխարհի առաջնության 3-րդ տեղ, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն)

Արթուր Դավթյան` (մարմնամարզիկ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն)

Վարազդատ Լալայան` (ծանրամարտ, աշխարհի առաջնություն 3-րդ տեղ, Եվրոպայի փոխչեմպիոն)

Արսեն Հարությունյան` (ըմբշամարտ, աշխարհի առաջնության 3-րդ տեղ, Եվրոպայի առաջնության չեմպիոն)

Անի Հովսեփյան` (բռնցքամարտիկ, Եվրոպայի չեմպիոն)

Հարություն Մերդինյան` (մարմնամարզություն, աշխարհի առաջնության 3-րդ տեղ, Եվրոպայի առաջնության չեմպիոն)

Լիլիթ Մկրտչյան (հրաձիգ, Եվրոպայի առաջնության չեմպիոն, աշխարհի առաջնության 3-րդ տեղ)

Հայաստանի 10 լավագույն մարզիկները կառավարության կողմից կստանան 5 միլիոն դրամ պարգևավճար: