Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
«Աշխարհի քառակի չեմպիոնն այս պահին հետվիրահատական շրջան է անցնում, որից հետո կվերադառնա մարզումներին»,- ասված է հաղորդագրությունում:
Հոկտեմբերի 21-ին «Ճերմակ արջը» կդառնա 35 տարեկան։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



