ԳլխավորԼուրՇոուբիզնես

Դերասանուհի Նարինե Ոսկանյանի վիրահատությունը բարեհաջող է անցել

«Սիրելի ընկերներ, շնորհակալ ենք ձեր անհանգստության ու բազմաթիվ հաղորդագրությունների համար:

Սիրելի դերասանուհու` Նարինե Ոսկանյանի վիրահատությունը անցել է բարեհաջող, այս պահին Նարինե Ոսկանյանի վիճակը գնահատվում է բավարար։ Շնորհակալ ենք շատ բոլորիցդ։ Նարինեի տրամադրությունը ինչպես միշտ բարձր է»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուր Հայրապետյանը։

Հիշեցնենք, որ դերասանուհին երկու օր առաջ հայտնել էր, որ իրեն սրտի շտապ վիրահատություն է անհրաժեշտ։

Comment here