ԳլխավորԼուր

Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանե Կաոլիի վիրահատությունը հաջող է անցել

Հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանե Կաոլին, վիրահատվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ասել է «Աստղիկ» ԲԿ-ի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կյուրեղյանը։

Վերջինիս փոխանցմամբ՝ Արիանե Կաոլին տարել է վերջույթների կոտրվածքի վիրահատություն, որը բավականին հաջող է անցել. «Նրա վիճակը լրիվ համապատասխանում է կրած վիրահատության ծանրությանը։ Գիտակցությունը տեղում է»,-ասել է Ռոբերտ Կյուրեղյանը։

Ինչ վերաբերում է նախատեսվող այլ վիրահատություններին, բժիշկը նշել է՝ մի քանի օրից պարզ կդառնա, եթե անհրաժեշտություն լինի, կանեն։

Հիշեցնենք, որ Արիանե Կաոլին վթարի էր ենթարկվել մարտի 15-ի կեսգիշերին։

Comment here