Լևոն Արոնյանը դարձավ «Freestyle Chess Grand Slam Tour» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող
«Շատ ուրախ եմ հաղթելու համար։ Շնորհակալ եմ ընտանիքիս, ընկերներիս և երկրպագուներիս։ Միշտ առաջ»,-գրել է Լևոն Արոնյանը։
Մրցաշարի ընթացքում Արոնյանը հաղթեց Մագնուս Կարլսենին, Հիկարու Նակամուրային, Արջուն Էրիգաիսին և Հանս Մոկե Նիմանին:
Freestyle Chess Grand Slam Las Vegas-ի մրցանակային հիմնադրամը 750 հազար դոլար է, հաղթողը կստանա 200 հազար դոլար։



