Լաս Վեգասում ընթացող «Freestyle Chess Grand Slam Tour» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի կիսաեզրափակիչում Լևոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթել է հնդիկ Արջուն Էրիգաիսիին, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Եզրափակչում Լևոն Արոնյանը կմրցի Հանս Մոկե Նիմանի հետ: Առաջին խաղը կմեկնարկի հուլիսի 20-ին՝ Հայաստանի ժամանակով 22:00-ին:
Ավելի վաղ Արոնյանը թայ-բրեյքում 2:0 հաշվով հաղթել էր աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին, իսկ քառորդ եզրափակիչում՝ աշխարհի երկրորդ շախմատիստ Հիկարու Նակամուրային։
Freestyle Chess Grand Slam Las Vegas-ի մրցանակային հիմնադրամը 750 հազար դոլար է, հաղթողը կստանա 200 հազար դոլար։
Խաղերին կարող եք հետևել այստեղ։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



